Նատան Կրեսը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 18-ին Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Ունի երկու ավագ եղբայր[2][3][4][5]։
Նատանը սկսել է իր մասնագիտական կարիերան 4 տարեկանում, երբ նա ցույց է տվել իր տաղանդը մի շոուի ընթացքում, որը նա դիտել էր հեռուստացույցով։ Նրա մայրը նրան ուղարկում է կաստինգի, որտեղ նա գործակալի պայմանագիր է կնքում[4][5][6]։
Հաջորդ երեք տարիների ընթացքում, Նաթան եղել է մոդել տարբեր տպագիր գովազդներում։ Դրանցից առավել ուշագրավ էր 1998 թվականի Բեյբ․ Խոզը քաղաքում մուլտֆիլմի կերպարների ձայնը։ Նատան Կրեսը 6 տարեկանում որոշում է ընդհատել նկարահանումները և վերադառնալ դպրոց։ Կարիերայով սկսել է զբաղվել հինգ տարի անց՝ 11 տարեկանից։